Պատրաստվում ենք Ամանոր 2019-ին Ինչպես գեղեցիկ տոնական սեղան գցել

Նոր՝ 2019 տարվա խորհրդանիշն ըստ արևելյան օրացույցի  դեղին խոզուկն է: Նա խոստանում է կայունություն և բարգավաճում բերել յուրաքանչյուրին: Այնուամենայնիվ, ավելորդ չի լինի ցույց տալ մեր հարգանքը տարվա տիրոջ նկատմամբ և նախապես մտածել ամանորյա սեղանի ձևավորման մասին: Հանեք լավագույն սպասքը, մի տնտեսեք դեկորատիվ տարրերի վրա, ստեղծեք ճաշացանկ և մշակեք ճաշատեսակների ձևավորում — այս ամենը ոչ միայն օգնում է շահել խոզուկի բարեհաճությունը, այլև կախարդական տրամադրություն ստեղծել տարվա գլխավոր գիշերը:

            Առաջին հերթին անհրաժեշտ է որոշել, թե ինչ գուներանգ ներքո  պատրաստել տոնական սեղանը: Այստեղ կարևոր է  չգերագնահատել, այլ օպտիմալ  օգտագործել 1-2 գույն: Ավանդական ներկապնակ է համարվում կարմիր, կարմիր-կանաչ, կարմիր — ոսկու, ոսկու և արծաթի, սակայն պետք է հաշվի առնեք տարվա տիրակալի նախասիրությունները: Նա սիրում է դեղին, կարմիր, վարդագույն, շագանակագույն և բաց կանաչ գույները:

            Ամանորյա տոնի ամենասիրվածը կարմիրն է, այնպես որ այս գույնը պետք է ներկա լինի ձևավորման մեջ: Անչափ կարևոր է զգալ գեղեցկությունը և չխտացնել գույները: Չարժե կարմիր սփռոցով ծածկված սեղանին կարմիր սպասք դնել և կարմիր մոմեր օգտագործել: Ընտրել եք կարմիր սփռո՞ց: Նախընտրեք սպիտակ պարագաներ: Կարմիր ափսեները և նույն գույնի մոմերը հաճելի կդիտվեն սպիտակ ֆոնի վրա: Կարմիր գույնը լավ է համատեղվում սպիտակի և ոսկեգույնի հետ: Ցուցաբերեք մի փոքր երևակայություն, և անպայման շքեղ համադրություն կստանաք:

            Ամանորի ձևավորման մեկ այլ փաստացի գույնը ոսկեգույնն է, կամ, որպեսզի  հաճելի լինի խոզուկին, դեղինը: Ոսկե գույնը շքեղ է, բայց միևնույն ժամանակ դժվար օգտագործելի: Հետևաբար, եթե դուք ընտրեք այն որպես հիմնական, ապա զգույշ եղեք, չափը մի անցեք, հակառակ դեպքում ռիսկ կա, որ ձեզ կմեղադրեն անճաշակության մեջ:

            Եվ, իհարկե, ողջամիտ է կազմակերպել ամանորյա սեղանը կանաչ տոնով, քանի որ տոնածառը այս յուրահատուկ տոնի հիմնական զարդն է: Ազատություն տվեք ձեր երևակայությանը` կանաչ սփռոցներ, կանաչ գավաթներ, կանաչ ափսեներ և նույնիսկ դեկորատիվ տոնածառեր յուրաքանչյուր ափսեի կենտրոնում` այս ամենը տեղին կլինի: Շատ սիրված «Советское» շամպայնը, որ գնել եք բանկետի համար, կլրացնի կանաչ տեսքը և կշեշտի պահի հանդիսավորությունը:

            Ներկայացնել շքեղ սեղան` առանց տեքստիլի անհնար է: Արդուկած շքեղ սփռոցը, գեղեցիկ անձեռոցիկները և աթոռներին գցված հաճելի ծածկոցները, որպես կանոն, ամենակարևոր վրձնահարվածներից մեկն են, երբ ստեղծվում է գեղեցիկ պատկեր: Սփռոցը կարելի է ընտրել մեկ գունապնակով ընդհանուր տեսքին հարմար, բայց անկորուստ տարբերակը, իհարկե, մնում է սպիտակը: Խոզուկն առանձնապես չի սիրում շքեղություն, հետևաբար ընտրեք բնական գործվածքներ` բամբակ, բուրդ, քաթան: Ինչ վերաբերում է սփռոցի չափին, ապա յուրաքանչյուր կողմից եզրերը պետք է կախվեն առնվազն 25 սանտիմետր: Յուրահատուկ լուծում կլինի այսպես կոչված սեղանի կենտրոնում տեղադրված վազորդը (раннер — бегунок) կամ, ինչպես հաճախ կոչվում է ժողովրդի կողմից, արահետը: Միևնույն ժամանակ, այն կարող է դրվել սփռոցի վրա կամ օգտագործվել առանց նրա:

   Մտածելով Ամանորի սեղանի  ձևավորման մասին, չպետք է մոռանալ անձեռոցիկների մասին: Նրանք պետք է լինեն ոչ միայն գեղատես, այլև գործնական: Հաճախ տնային տնտեսուհիները գործվածքների տարբերակն օգտագործում են շքեղ օղակներով (դեկորի համար) կամ համապատասխան թղթե անձեռոցիկներ: Հսկայական ստեղծագործական ձգտումով կարելի է օգտագործել անսովոր ձևի ծալվածքով գործվածքից պատրաստված      անձեռոցիկներ:

Ձևավորման  մասին խոսելուց չի ​​կարելի մոռանալ ճաշատեսակների մասին: Տոնական սեղանի համար, որպես կանոն, օգտագործեք ամենագեղեցիկ սպասքը: Շարելով ափսեներն ու բաժակները, հիշեք, որ դրանք պետք է կատարյալ մաքուր լինեն, ուստի լվանալուց հետո պետք է դրանք սրբել չոր սրբիչով: Տեղադրել պետք է այնքան կոմպլեկտ, որքան մարդ է հրավիրված: Իհարկե, եթե ընթրիքն անցկացվի ընտանեկան շրջանակում, ապա ձեզ հարկավոր չէ, որ բոլոր պատառաքաղները, գդալները և ափսեները շարել: Սակայն, եթե ցանկանում եք տպավորություն գործել, ապա պատրաստեք յուրաքանչյուրի համար՝ խոշոր ափսե, որտեղ կտեղավորվեն նախուտեստներ, ապուրներ և տաք խորտիկներ, կարագի դանակով կարկանդակի ափսե; գդալ ջրիկ կերակուրի համար, ծովախեցգետինների և հիմնական խորտիկի պատառաքաղները; սեղանի դանակ, աղանդերի գդալ և պատառաքաղ; գավաթ ջրի համար, գավաթներ շամպայնի, սպիտակ և կարմիր գինիների համար: Դանակները տեղադրվում են կտրող կողմը դեպի ափսեն, նրա աջ կողմում, ձախ կողմում դրվում են պատառաքաղները` ուռուցիկությամբ ներքև: Տարվա հովանավորը անպայման կգնահատի, եթե դուք ցուցաբերեք ստեղծագործական մոտեցում: Օրինակ, եթե դուք սպասքի պարագաները կապեք գեղեցիկ ժապավենով կամ զարդարեք գինու գավաթների վզիկները:

            Ցանկացած ձևավորման ամբողջականությունը տրվում է առանձին տարրերով, որոնք առաջին հայացքից կարող են աննշան թվալ: Բնականաբար, նրանք պետք է ընդգծեն ընդհանուր ոճը: Դուք կարող եք օգտագործել ուլունքահատիկներ, ամանորյա զարդեր, փշատերև ծառաճյուղեր, ինչպես նաև ձմեռային հատապտուղներ` լոռամիրգ (клюква), սնձենի (рябина), ճախնամորի (морошка): Բայց հիշեք, պարագաներ չպետք է լինեն չափից շատ: Մի մոռացեք առիթի գլխավոր հերոսին սեղանի կենտրոնում դնել: Ոչ, ոչ թե տոնածառ, այլ 2019-ի խորհրդանիշը:

Ամանորյա սեղանին յուրօրինակ տեսք կտան և կենդանի բույսերը: Ի դեպ, Սուրբ Ծննդյան և Նոր տարվա խորհրդանիշը պուանսետիան՝ իշկաթնուկ գեղեցկագույնը, կամ, ինչպես անվանում են Սուրբ Ծննդյան աստղը:

            Նրանց համար, ովքեր սիրում են ոչ ստանդարտ լուծումներ, առաջարկում ենք փորձարկել փայտը: Համապատասխան դեկորների տարբերակները շատ են, բավական է միայն ընտրել  այնպիսի մեկը, որը ցանկանում եք փորձել և կյանքի կոչել:

Եվ հիմա, երբ սեղանը գցված է, և կարելի է տոնել2019 թվականը, ժամանակն է մատուցել ուտեստները: Չէ՞ որ խոզը սիրում է ուտել: Մենք առաջարկում ենք հեռանալ ավանդական մատուցումից և, նախուտեստներ ու տաք կերակուրները դարձնել դեկորացիա: Ներկայացնելը դժվար չէ, քան  կարող է թվալ, ամանորի խաղալիքների ձևով աղցաններ պատրաստել, սովորական պտղի, մսի փոխարեն պատրաստել  ծառեր պտուղներից կամ մսի խորտիկներից: Համոզված եղեք, որ բոլորը, այդ թվում և խոզուկը, կգնահատեն ձեր ջանքերը: