Նոր տարի Հայաստանում `Ամանոր և Նավասարդ

Հնուց հայերը երկու ամանորյա տոն են ունեցել, չհաշված հունվարի մեկը, Ամանորը և Նավասարդը: Ամանորը նշել են գարնան 21-րդ օրը, որը բնութագրել է բնության գարնանային զարթոնքը: Այդ տոնական օրը նրանք մեծ շուքով  փառաբանել են բնության զարթոնքը ձմեռային քնից, գյուղատնտեսական աշխատանքը, ինչպես նաև տարին հարուստ բերքի խնդրանքով դիմել աստվածներին:

Ավելի ուշ Հայաստանում հայտնվեց երկրորդ Նոր տարին` «Նավասարդ» Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի,  որը նշվել է օգոստոսի 11-ին: Հնագույն լեգենդը նշում է, որ Հայկ Նահապետը իր ընտանիքը և ապագա սերունդներին ազատություն է տվել, երբ սպանել է բռնակալ Բելին Վայոց Ձորում: Դա տեղի է ունեցել մ.թ.ա. 2492 թ. Օգոստոսի 11-ին: (ըստ այլ աղբյուրների, մ.թ.ա. XXII դարում): Այս պահից օգոստոսի 11-ը համարվեց նոր տարվա սկիզբը:

            Հիմնական ամանորյա տոնակատարությունները անցկացվում էին Նպատ լեռան լանջին, Արածանի գետի երկու ափին: Տոնակատարություններին մասնակցում էին թագավորը, թագուհին և շքախումբը, ինչպես նաև զորավարները հայկական բանակի հետ: Տոնին հավաքվում էին մարդիկ ողջ Հայաստանից, քանի որ տոնի իմաստը ոչ միայն զվարճալին էր, այլ, որ ամենակարևորն է` ժողովրդի միասնությունը:

            Տոնակատարությունները տևում էին մի քանի օր, որոնցից մեկի ժամանակ ավանդաբար խմում էին թեթև գինիներ և քաղցր ըմպելիքներ: Նավասարդի տոնակատարության ժամանակ գրեթե անհնար էր տեսնել հարբած մարդկանց, քանի որ, ըստ հնագույն հայկական ասացվածքի` «Աստվածները ամենաշատ որոմ (հարբեցնող մոլախոտ) թողնում են հարբածների դաշտում»: Նույնիսկ այս տոների սննդակարգը չափավոր էր:

            Հայաստանի տարածքում տարբեր կլիմայական պայմանների շնորհիվ, այդ մարզերում տոնական սեղանին մատուցվում էին այն ուտեստները, որոնք ավանդական էին այդ վայրերում: Սակայն բոլոր կերակրատեսակները պարտադիր կերպով ունեին մի ընդհանուր յուրահատկություն, ազգային առանձնահատկություններն ընդգծող: Սեղանի կենտրոնն անպայման զբաղեցնում էր կլոր ցորենը, այն աճեցվում էր բացառապես Հայաստանում: Այս ցորենից պատրաստված Սեղանի վրա պարտադիր լինում էր հաց, թխված այդ ցորենից՝  «գաթա», որը զարդարված էր կենդանիների պատկերներով, իսկ ավելի ուշ՝ տաճարների փոքր զարդապատկերներով: Հացը մարմնավորում  էր խնդրանքը հեթանոս աստվածներին՝  բեղմնավոր տարի ուղարկել: Հնարավոր է, որ հին հայկական խոսքը` «Նոր տարում չի կարելի պարտքով հաց վերցնել»,  այս հին ավանդույթների արդյունքն է: Այս պատճառով, Ամանորի սեղանին  միշտ ցորենի հաց էին դնում, որ աճեցվել էր սեփական ձեռքերով:

Ամանորի սեղանին միշտ եղել են ուտեստներ, օգտագործելով հայտնի համեմունքները նգածաղկից (ափսինթ, հոտուկ – ավել, աստղածաղկազգիներիս՝ полынь горькая ): Այս ծաղիկը, որը ախորժակ էր գրգռում, աճում էր Մասիս (Արարատ) լեռան լանջերին: Այն հավաքում և չորացնում էին Մասիսածոտնի և Ճակատք մարզերում ապրող հայերը և այնուհետև տարածում ողջ Հայաստանում: Ամանորյա ճաշատեսակների պատրաստման մեջ չորացրած նգածաղիկի օգտագործման ավանդույթը խորհրդանշում էր նաև հայերի ազգային միասնությունը: Նգածաղիկի հայերի կապն էր Մասիս լեռան՝ Հայրենիքի սրտի հետ:

            XVIII դարից սկսած, հունվարի 1-ն ընդունվեց որպես նոր տարվա սկիզբ, այսպես Սիմեոն Երևանցի կաթողիկոսը նոր տարին համապատասխանեցրեց եվրոպական ավանդույթներին: Ամանորյա սեղանին ուտեստների ցանկը ներառում է այնպիսի ապրանքներ, որոնց անվանումը սկսվում է «Ն» տառով, ինչպիսիք են Նուռ, (гранат), Նգածաղիկ , Նուշ (миндаль) և այլն:

            Հայաստանի տարբեր շրջաններում տարածված էր «Կախուկ» կամ «Գոտեկախ» ավանդույթը: Էությունն այն էր, որ Ամանորի նախօրեին երիտասարդությունը (պատանիներ և աղջիկներ) ​​ երդիկից իջեցնում էին զամբյուղներ, ուղեկցելով շնորհավորելով ընտանիքի անդամներին երգերով և բարեմաղթանքներով: Իսկ տանտիրուհին պետք է լցներ զամբյուղները մրգերով և քաղցրավենիքով:

            Ամանորի ավանդույթների մի մասը ուղղակիորեն կապված է կրակի, ծառերի և ջրի հետ: Հայաստանի որոշ շրջաններում, Ամանորի երեկոյան, ընդունված էր  «կաղանդել» (калядовать): Վերցնում էին գերան, որ պետք է այրեին Նոր տարում, այն կոչվում էր «Տարեսկզբի գերան»: Այրվելուց հետո, կեծացող խանձողները թաղում էին դաշտերում, որպեսզի նոր տարին լինի բերքառատ և անկորուստ:

            Այժմ Նոր տարին Հայաստանում նշվում է գրեթե այնպես, ինչպես շատ երկրներում, Ձմեռ պապով, Ձյունանուշիկով և այլ բնորոշ հատկանիշներով, որ ներմուծվել է խորհրդային շրջանում: Ամեն հայ ընտանիքում հնագույն ժամանակներից մեծ երջանկություն են համարվում շատ երեխաներ: Այստեղից է եկել «Յոթը պորտով սեղան նստել» արտահայտությունը: Ամանորյա տոնին ավանդաբար ամբողջ ընտանիքը հավաքվում է մեկ տանիքի տակ, ուտեստներով ծանրաբեռնված սեղանի շուրջ: Իսկ լավագույն ամանորյա նվերը ուրախությունն է աչքերում և հարազատների և մտերիմների ժպիտները: