Նոր տարին Հայաստանում `պատմություն և ավանդույթներ

Հին հայերը ունեցել են իրենց օրացույցը՝ տոմարը, կազմված  տասներկու ամիսներից (ամսական 30 օր), մնացած 5 օրերը կազմել են 13-րդ ամիսը: Ըստ որոշ տարեգիրների, ամիսները կոչվել են Հայկ Նահապետի որդիների  և դուստրերի անուններով՝ Նավասարդի, Հոռի, Աահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկի, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարղաց, Հրոտից և  վերջին՝ Ավելեաց:

            Հին հայերի մոտ ոչ միայն ամիսները, այլև օրերը, օրվա ժամերը ունեին էին իրենց անունները:

Հայոց տոմարի ամիսների անունները, ըստ  Ալիշանի «Հին հավատք…»  աշխատության    (Վենետիկ,  1910,  էջ    157—158), հետևյալն   են՝

Անուններ են ունեցել և օրվա ժամերը: Այս անունները արտացոլում են հայերի մեջ եզած ստեղծագործական մեծ ճաշակը, քանի որ ժամերի անունները արտացոլում են երկնքի գունաերանգային փոփոխությունը: Նշված անուններից մի քանիսը գոյատևել են մինչև մեր օրերը, օրինակ, այգ, առավոտ, աղջամուղջ: